Այսօր՝ հունվարի 20-ին, Անի Քոչարը նշում է իր տարեդարձը։ Անին ինսթագրամյան իր սոցհարթակում այդ առիթով լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ նա ծննդյան տորթն է կտրում։ Տորթի վրա գրված է իր գրքի վերնագիրը՝ «Հանձնվել չկա» ։
Լուսանկարներին կից Անի Քոչարը գրառում է կատարել, որտեղ գրում է, որ 2020-ին սպասելիքներ ուներ և կարծում էր, որ այն իր տարին է լինելու , քանի որ խորհրդավոր թվերի տարի էր։ Իրականում հաջող տարի էր, սակայն կար մի ԲԱՅՑ, որ ամեն բան ստվերեց։
Այս և այլ բաների մասին Անին մասնավորապես գրում է․ «Մեկ տարի առաջ այս օրը առավել քան վստահ էի, որ 2020-նն իմ տարին է լինելու: Դե, հունվարի 20, 2020թ., մի տեսակ խորհրդանշական և խորհրդավոր էր թվում: Ինչ խոսք, մեծ ակնկալիքներ ունեի այդ տարվանից և պետք է խոստովանեմ, որ չնայած բոլոր դժվարություններին և փորձություններին այն իսկապես հաջող տարի էր ինձ համար, բայց…
Ավաղ միշտ գալիս է գոնե մի հսկա ԲԱՅՑ և ստվերում ամեն բան: Եթե չլիներ չարաբաստիկ պшտերшզմը (այդ օրվանից ի վեր, աշխարհը կարծես փուլ է եկել գլխիս), ապա ես երջանկությամբ կհայտարարեի, որ 2020-ը իմ կյանքի լավագույն և ճակատագրական տարիներից մեկն էր: Իմ կյանքի կարևորագույն իրադարձություններից երկուսը հենց նախորդ տարի եղան: Ինչ խոսք, երջանիկ էի…
Բայց և մի կարևոր բանում համոզվեցի, իմ երջանկությունը երբեք կատարյալ չի կարող լինել, եթե շուրջս մարդիկ դժբшխտ են, ցшվ և վիշտ ունեն, այնպես որ այսօր՝ իմ կյանքի վերածծնդի 3-րդ տարում, ցանկանում եմ բոլորին երջանկություն, անփորձանքություն, միայն այդպես կարող եմ վայելել իմ կյանքի վաստակած երջանկությունն ու ներդաշնակությունը: Հ.Գ. 20.01.2021 պակաս խորհրդավոր թիվ չէ. առավել մեծ սպասելիքներով այս տարվանից, շնորհավոր իմ վերածծնդի 3-ամյակը «։