Այսօր Իրինա Ալեգրովայի ծննդյան օրն է․ Իգր Կրուտոյի հիշողությունը նրանց ծանոթության վեաբերյալ

Այսօր՝ հունվարի 20-ին ռուս ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի ծննդյան օրն է։ Այսօր երգչուհու 69 ամյակն է։ «Նրան սիրում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք»․ այդ առիթով գրել է ռուս հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։

Նա  շնորհավորել է երգչուհուն՝ հիշելով իրենց ծանոթությունը 40 տարի առաջ։ Նրանց համագործակցությունը սկսվել է դեռևս 90 -ականներից։ Կոմպոզիտորը պատմում է, որ նրանց ծանոթությունը սկսվեց «Բալչուգ» հյուրանոցի նկուղում, որը փորձերի համար նախատեսված սրահ էր։

«Ծանոթացանք Իռոչկայի հետ և այդպես քայլում ենք կյանքով մե՛կ մտերմանալով, մե՛կ հեռվանալով, բայց երբեք իրար չկորցնելով տեսադաշտից՝ միմյանց հանդեպ ունենալով բարեկամական զգացմունքներ։

Եվ  իզուր չէր, որ «Незаконченный роман» երգի ժամանակահատվածում հասարակությունը մեզ ամուսնացրեց»․ — գրում է երգահանը իր ինսթագրամյան օգտահաշվում ։

Գրառմանը Իգրը կցել է արխիվային տեսանյութ, որտեղ երգչուհին կատարում է «Остров тысячи поцелуев» երգը։ Առաջարկում ենք ևս մեկ անգամ լսել Ալեգրովային և  վայելել նրա անզուգական կատարումը։ Տեսանյութը ներկայացնում ենք ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: