Սիվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականին՝ Երևանում, ուսուցչի և հեղափոխական թերթի նախկին խմբագրի ընտանիքում։ Ընտանիքը գшղթել էր Վան քաղաքից։ Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։
Ստեղծագործել է 13 տարեկանից։ Կապուտիկյանն այն մշակութային դեմքերից է, որ Արցախի հարցում ուներ ակտիվ մասնակցություն, նա ուներ իր դիրքորոշումը և Զորի Բալայանի հետ հանդիպել է Գորբոչովի հետ, որպեսզի կարողանան բանակցությունների արդյունքում հասնել այն բանին, որ Ղարաբաղի հարցի լուծումը լինի հօգուտ Հայաստանի։
1990-ականներից սուր քննադատությամբ էր հանդես գալիս իշխանությունների նկատմամաբ և 2004 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետ վերադարձրեց «Մեսրոպ Մաշտոց» պարգևատրումը։ Ակտիվ շփումներ և կապեր է ունեցել սփյուռքի հետ։
Եղել է բանաստեղծ Հովհաննես Շիրազի կինը, հանդիսանում է ճարտարապետ Արա Շիրազի մայրը։ Հրատարակել է շուրջ 60 գիրք աշխարհի տարբեր լեզուներով։
Ստեղծագործության թեմատիկան հիմնակնում հայրենիքն էր, հայրենասիրությունը, հայ ժողովուրդը, անդրադառնում էր նաև սիրո, միայնակ կնոջ թեմատիկային։ Նաև ունի շատ ստեղծագործություններ, որոնք հասցեագրված են մանուկներին։