«Ե՞րբ է բացվում մարդու առջև ազատությունը»․ Մարջան Ավետիսյանի գրառումը

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ինսթագրամյան օգտահաշվում լուսանկար է հանրայնացրել, որտեղ նրա ձմեռային տաք գլխարկը գեղեցիկ զարդով է բոլորված։ Լուսանկարի կից դերասանուհին գրառում է կատարել ազատության վերաբերյալ։ Նա մասնավորապես գրել է․ «Մարդու առջև ազատությունը բացվում է այն պահին, երբ նրա համար մեկ է, թե ինչ տպավորություն կթողնի․․․»։

Մարջանի հետևորդները մեկնաբանություններում համաձայնել են գրառման հետ,իսկ հետջորդներից մեկն էլ նկատել է, որ ինքը՝ դերասանուհին, յուրաքանչյուր հարթակում ամենալավ տպավորությունն է թողնում։ Մարջան Ավետիսյանը հաճախ է իր սոցհարթակում հետաքրքիր մտքերով հանդես գալիս; Ավելի վաղ նա մի լուսանկար էր հանրայնացրել և կից կատարել Հերման Հեսսեի խոսքերից մարդու բնության վերաբերյալ։

Գրառման մեջ մասնավորապես գրված է․ «Յուրաքանչյուր մարդու կյանքը մի ճանապարհ է՝ինքն իրեն ուղղված,ճանապարհի մի փորձ,մի թելի մատնանշում:Ոչ ոք երբեք էլ հենց միայն ինքը չի եղել,յուրաքանչյուրը,սակայն ,ձգտում է այդպիսին դառնալ՝անզգա ու բութ կամ լուսավոր մեկը,յուրաքանչյուր ոք՝ով ինչպես կարող է:

Յուրաքանչյուրն իր մեջ կրում և մինչև օրերի վախճանն իր հետ տանում է նախածին,վաղնջական անդրաշխարհից ժառանգած իր ծննդյան մնացորդները ,լորձունքախորխն ու ձվակճեպը :Ոմանք երբեք մարդ չեն դառնում,մնում են գորտ,մնում են մողես,մնում են մրջյուն:Ոմանք էլ՝ վերևում մարդ են ,իսկ ներքևում՝ձուկ:Սակայն յուրաքանչյուրը բնության մի-մի նետվածքն է՝ մարդուս նախապատկերին նմանակող:

Մեր բոլորիս ծնունդները ընդհանուր են՝մայրերը,մենք բոլորս ծագում ենք միևնույն անդնդախոր երախից,սակայն յուրաքանչյուրս,խորխորատներից սերած փորձն ու նետվածքը,ձգտում է դեպի իր սեփական նպատակները:
Մենք կարող ենք իրար հասկանալ ,սակայն մեկնել,ցուցանել կարող ենք միայն ինքներս մեզ:»

Понравилась статья? Поделиться с друзьями: