Հայաստանը բնակչության 3 տոկոսի համար ձեռք կբերի պատվաստանյութ Մեծ Բրիտանիայից

2020-ը նախ չшրիքի վերածեց Covid19-ը, ապա պшտերшզմն իր ողջ դшժшնությամբ։ Տարին փակեցինք՝ մեծ հույս տածելով, որ կփակենք նաև չшրաբաստիկ Covid19-ի էջը, սակայն, ցшվոք սրտի, մասնագետները բարձրացնում են վիրուսի երրորդ ալիքի մասին խոսակցությունները։ Այս պահին  շատ երկրներ ուժեղացված սահմանափակումների մեջ են գտնվում։

Անգիայում սկսվեց տարածվել վիրուսի մուտացված տեսակը։ Շատ երկներ արդեն սկսել են մասսայական պատվաստումները։ Կան երկրներ էլ, որ սկսել են պատվաստանյութերի ձեռք բերման պայմանավորվածություններ։

Այսօր՝ հունվարի 20-ին, կայացել է  «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» նիստ, որի ընթացքում քննարկվել է նաև կորոնավիրուսի կանխարգելմանն  ուղղված հարցեր՝ մասնավորապես պատվաստանյութերի ձեռք բերմանն ուղղված։

Հանձնաժողովը մի շարք քննարկումների արդյունքում որոշել է պատվաստումներն իրականացնել փուլային տարբերակով։ Առաջնահերթությունը կտրվի տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներին և աշխատակիցներին։

Հաջորդ փուլում կպատվաստվեն դաախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները։ Որոշվել է, որ Հայաստանը բնակչության 3 տոկոսի համար ձեռք կբերի պատվաստանյութ Մեծ Բրիտանիայից։

Понравилась статья? Поделиться с друзьями: