Հերոսի ընդհատված նպատակները․ Էդուարդ Մուրադյան․ ճանաչենք մեր հերոսներին

Երեկվա ընկած հերոսի շնորհիվ այսօր ապրում ենք և փորձում կյանքի կոչել մեր նպատակներն ու երազանքները։ Նրանց ընդհատված կյանքի ուղով այժմ մենք ենք ընթանում և ուրեմն ընթացքն այնպես կազմակերպենք, որ նրանց ներկայությունը զգանք մեր կյանքում, քանզի երկնային հրեշտակներն ու մեր պաշտպաները հենց  նրանք են։

Նրանք են, որ կառուցեցին մեր և մեր երեխաների ապագան, կառուցեցին իրենց կյանքի գնով։ Անձնվիրաբար տրվեցին հայրենիքին ու մեզ համար դարձան հայրենիք, որտեղ պետք է ապրենք և արարենք այնպես, որ արժանանանք նրանցից յուրաքանչյուրի հերոսությանը։

Նրանց կատարած սխրանքներով կերտենք վաղվա սերնդին, որ վաղվա հայրենիքն ավելի հզոր լինի։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Էդուարդ Արմենի Մուրադյան։ Ծնվել է 2001 թվականին։ Այսօր կբոլորեր նրա կյանքի 20 տարին։

Սովորել է թիվ 154 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է  Ագրարային համալսարանի քոլեջ, ուներ գերազանց առաջադիմություն: Նպատակ ուներ քոլեջն ավարտելուց հետո  ընդունվել նույն քոլեջի համալսարան: Սպորտի ոլորտում (վոլեյբոլ) ուներ հաջողություններ․ բազմաթիվ մրցանակներ ուներ և մասնակցում էր արտերկրյա մրցույթների։

2019 թվականին մեկնեց ծառայության՝ կիսատ թողնելով ուսումը։ Ծառայում էր Եղնիկներում։ Անմшհացավ հոկտեմբերի 27-ին։ Հավերժ հիշատակ քեզ, քաջ զինվոր, դու հաղթել ես։

Понравилась статья? Поделиться с друзьями: