«Նրբերշիկով ուտեստ» ․ անչափ հեշտ և համեղ ուտեստ

Այն օրերին, երբ անհրաժեշտ կլինի պատրաստել արագ և համեղ ինչ-որ բան, առաջարկում ենք պատրաստել հենց այս ուտեստը։ Կոչվում է այն «Նրբերշիկով ուտեստ»։

Աշխատանքային հոգնած օրը կարելի է ավարտել վայելելով ընտանիքի հետ այս համեղ ուտեստը։ Այն պատրաստվում է չափազանց արագ։

Անհրաժեշտ է՝

Նրբերշիկ

Պանիր Սուլուգունի

Քունջութ

Սխտոր — 2 պճեղ

Համեմունքներ

Խմոր՝

Ալյուր — 900-1000 գ

Ջուր  — 500 մլ

Խմորիչ — 30 գ

Բուսայուղ — 50 մլ

Շաքարավազ — 1 ճ\գ

Աղ  — 1 թ\գ

Ալյուրի վրա լցնել խմորիչը, բուսայուղը, շաքարավազը և աղը, ապա քիչ — քիչ ավելացնելով ջուրը ստանալ պինդ, ձեռքերին խկպչող խմոր։ Ծածկել և մեկ ժամ թողնել տաք տեղ։ Այնուհետև գրտնակով բացել խմորը, ստանալ երկու միևնույն չափի մեծ շրջան։

Մեկը՝ որպես հիմք, փռել, մեջտեղում դնել պանիրը, պանրի վրա ճզմել սխտորը և համեմել, ապա երկրորդշրջանը փռել առաջին շրջանակի և պանրի վրա և կտրվածքներ անել, ինչպես պատկերված է նկարում։ Ապա նրբերշիկները փաթաթել ։ Նույն գործողությունը կատարել երկրորդ շերտի հետ։

Պատել ձվի դեղնուցով և վրան շաղ տալ քունջութ։ Թխել 160 աստիճան տաքացված ջեռոցում 20 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: