Առողջ սնվելու համար առաջին նախապայմանը առողջ նախաճաշն է։ Առաջարկում ենք պատրաստել իդելական նախաճաշ հետևյալ բաղադրատոմսով։ Այս նախաճաշն իդեալական է։ Կաթնաշոռով փքաբլիթներ ջեռոցում։ Ստացվում են շատ համեղ։
Եվ այսպես, անհրաժեշտ է՝
Ձու — 1 հ․
Շաքարավազ — 3 ճ\գ
Աղ — 1 պտղունց
Վանիլ — 1 թ\գ
Բուսայուղ — 1 ճ\գ
Թթվասեր — 1 ճ\գ
Կաթնաշոռ — 250 գ
Ալյուր — 2 ճ\գ
Փխրեցուցիչ — 1 ճ\գ
Խորը տարրայի մեջ ձուն, շաքարավազը, վանիլը, աղը և բուսայուղը միախառնել, ավելացնել թթվասերը և շարունակել խառնել, ապա ավելացնել կաթնաշոռը և խառնել այնքան, մինչև կստացվի համասեռ զանգված։
Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, լավ խառնել, ապա ավելացնել ալյուր այնքան, մինչև կստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Այժմ անհրաժեշտ է խմորը բաժանել 12 հավասար մասերի և ձևավորել գնդիկներ, որոնց վրա կարելի մի փոքր անցք բացել, ինչպես նկարում է պատկերված, վրան քսել տաք կաթ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում քսան րոպե։
Պատրաստի փքաբլիթների վրա կարելի է շաղ տալ շաքարի փոշի կամ ուտել մուրաբայով կամ ջեմով։