Անմահական համեղ , բերանում հալվող կարկանդակներ, որ դուր կգա անգամ ամենաքմահաճ քիմքին

Ձմռան այս ցրտաշունչ օրերին վայելեք մեկ բաժակ թեյը սիրելիների հետ կաթնաշոռային այս նուրբ կարկանդակներով։ Անմահական համեղ , բերանում հալվող կարկանդակներ, որ դուր կգա անգամ ամենաքմահաճ քիմքին։ Այն պատրաստելը դժվար չէ։ Մի փոքր սեր և անմահական համեղ կարկանդակները կլինեն ձեր սեղանին։ Անհրաժեշտ մթերքներն են՝

Կաթ — 200 մլ

Խմորիչ — 7 գ

Շաքարավազ — 100 գ

Ձու — 1 հ․

Կաթնաշոռ — 200 գ

Կարագ — 100 գ

Ալյուր — 500 գ

Այն անհրաժեշտ կլինի լցոնել յուրաքանչյուր տեսակի ջեմով(խնձոր, ծիրան, դեղձ և այլն), կարևոր նախապայման է, որ այն լինի հնարավորինս պինդ, որպեսզի պատրաստի կարկանդակները չծորան։ Տաք կաթի մեջ լցնել խմորիչը, լավ խառնել և թողնել 15 րոպե, այնուհետև առանձին տարրայում կաթնաշոռը, ձուն և շաքարավազը լավ խառնել պատառաքաղի օգնությամբ, ապա ավելացնել հալեցված կարագը, միախառնել և ավելացնել խմորիչով կաթը, մի փոքր վանիլ և ալյուր։

Հունցել այնպիսի խմոր, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր, ապա մեկ ժամով թողնել այն հանգստանա և բարձրանա, որից հետո խմորից առանձնացնելով փոքր կտորներ՝ ձևավորել գնդիկներ, ծածկել սրբիչով և թղնել 15 րոպե։ Գնդկներն իրենց չափերով երկու անգամ կմեծանան։

Յուրաքանչյուր գնդիկը ձեռքերով բացել շրջանաձև, վրան դնել ջեմը և տալ կարկանդակի տեսք, դուք կարող եք ձևավորել այնպես, ինչպես կցանկանաք։ Դասավորել ձևամանի մեջ, թողնել մեկ րոպե և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: