«Բոլորը, ով սրան բերել են և ծառայում են այս թշնամամետ իշխանությանը, պիտի վախենան աչքերը փակել»․ Գայանե Ասլամազյանի «սուր» գրառումը»

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը իր սոցհարթակում ակտիվ է։ Նա հաճախ է ֆեյսբուքյան ընկերների հետ կիսվում իր մտքերով, կարծիքներով։ Նրա գրառումները հաճախ քաղաքական բնույթի են։

Հայտնի է, որ նա սուր քննադատությամբ է վերաբերվում իշանության գործունեությանը։ Այսօր՝ հունվարի 21-ին, Գայանե Ասլամազյանը իր ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է երկրում տիրող քաոսային իրավիճակին։

Նա նշել է, որ արդեն մոտավորապես երեք տարի է ինչ հասարակությունից խլել են ամեն բան այս իշխանությունները։ Գրառման մեջ հաղորդավարուհին մասնավորապես գրել է․

«Մարդ չգիտի ինչ անի, որ ամեն օր էս ……-ի հերթական հակահայ եզությունները չլսի, չտեսնի, չկարդա….պրծում չկա էս հայատյաց ոչնչություններից….մոտ 3 տարի խլելա մեր հանգիստը, անդորրը, հողերը, երեխեքին, առողջությունը, ապագան…ու շատ ինքնավստահ դեռ ամբիոնից ելույթա ունենում…..

Քնելուց էլա՞ տեսնես զրահաբաճկոնով քնում, հուսամ մեր երեխեքը թույլ չեն տալիս հանգիստ քնի…ամեն աչք փակելիս պիտի ամեն մեկի դեմքը տեսնի……պիտի վախենա աչքերը փակի…և միայն ինքը չէ…բոլորը, ով սրան բերել են և ծառայում են այս թշնամամետ իշխանությանը….»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!