Աշխատանքային հոգնած օրն ավարտեք ընտանեկան ջերմ մթնոլորտում համեղ սեղանի շուրջ։ Առաջարկում ենք պատրաստել չափազանց արագ և համեղ ուտեստ հավի մսով։
Այն արագ է պատրաստվում և ստացվում է շատ համեղ։ Հագեցնող ուտեստը կհավանեն թե՛ հյուրերը, թե՛ ընտանիքի անդամները։ Պատրաստեք և կհամոզվեք ինքներդ։ Անհրաժեշտ է՝
Հավի կրծքամիս — 3-4 հ․
Սունկ շամպինիոն — 300 գ
Սերուցք 20%-անոց — 200 գ
Սոխ — 1 հ․
Պանիր — 200 գ
Բուսայուղ — 30 մլ
Աղ , կարմիր և սև պղպեղներ՝ ըստ ճաշակի
Հավի կրծքամիսը ծեծել և համեմել։ Մանրեցված սոխը շամպինիոնի հետ տապակել բուսայուղի մեջ, ավելացնել աղ և համեմել։ Այնուհետև հավի կրծքամսի վրա դնել տապակած սնկային զանգվածը, ապա վրան լցնել քերած պանիր և փաթափել՝ տալով ռուլետի տեսք(կարելի է ամրացնել փայտիկներով)։
Դնել ձևամանի մեջ։ Առանձին տարրայի մեջ լցնել սերուցքը , ավելացնել ձեր նախընտրած համեմունքները, լավ խառնել և լցնել ռուլետների վրա։Այնուհետև վրան շաղ տալ քերած պանիր։ Եփել 200 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։