Սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը նորություն ունի

Սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը իր սոցհարթակում հանրայնացրել  է մի տեսանյութ։ Տեսանյութն այն մասին է, որ երգչուհին շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի նոր տեսահոլովակ: Հրապարակմանը կցել է գրառում, որտեղ մասնավորապես գրված է․ «Սոնա Շահգելդյան —Հող իմ ավետյաց— Շուտով»։ Կարճ տեսանյութից երևում է, որ երգը նվիրված է մեր հերոս եղբայրներին։

Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացնում էր այն բարեգործական ակցիաների մասին, որոնք կատարել են ու շարունակում են կատարել ինքն ու իր թիմը։

Բարեգործական աշխատանքներն ուղղված են Արցախին։ Սակայն, երգչուհին ցավով նշում է, որ իրենց ռեսուրսները սպառվում են, բայց օգնության կարիք դեռ, ցավոք սրտի, շատերն ունեն։

Սոնան նշում է, որ հետպшտերшզմյան ընթացքում օգնությունն առավել անհրաժեշտ է, քանի որ մարդիկ կորցրել են ամեն բան ։

Նա կոչ է անում համայն հայությանը միանալ, համախմբվել և մեկ բռունցք դառնալ, որպեսզի կարողանանք ոտքի կանգնեցնել մեր եղբայրներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!