Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին՝ Երևանում, մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ լինելով մաթեմատիկայի ուսուցիչ,նվագում էր բազմաթիվ ժողովրդական գործիքներ, մայրը ռուսաց լեզվի ուսուցչուհի էր Գորկու անվան դպրոցում։
Բաբաջանյանի երաժշտական ընդունակությունները ի հայտ են եկել բավականին վաղ տարիքից(3 տարեկանից)։ Նրա տաղանդը նկատել էր Արամ Խաչատրյանը։ Սովորել է Գորկու անվան դպրոցում։ 9 տարեկանում գրել է «Պիոներական քայլերգ»-ը։12 տարեկանում երիտասարդ երաժիշտների մրցույթում ստացել է իր առաջին մրցանակը։
Այդ մրցույթում նա կատարեց Բեթհովենի «Չորրորդ սոնատը»։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ Նրա շատ ստեղծագործություններ համաշխարհային ճանաչում են ձեռք բերել։ Կոմպոզիտորը սերտ համագործակցության մեջ էր Ռոժդեստվենսկիի, Մագոմայևի, Կոբզոնի և շատ այլ հայտնիների հետ։
Մեծանուն կոմպոզիտորը մեծ ներդրումներ ունի ինստրումենտալ ջազզի և երաժշտաթատերական ոլորտներում։ Նրա ստեղծագործություններն են հնչում «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» և շատ այլ ֆիլմերում։
Կինը դաշնակահարուհի Թերեզա Բաբաջանյանն էր։ Ուներ մեկ որդի՝ Արա Բաբաջանյանը՝ դերասան, էստրադային երգիչ։ Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվականին, թաղվել է Երևանում։