Այսօր առաջարկում ենք պատրաստել համեղ կարկանդակներ, որոնց պատրաստման պրոցեսը բավականին դյուրին է։ Այս կարկանդակների խմորի պատրաստումը ձեզանից կպահանջի ընդամենը 5 րոպե։
Դե իսկ պատրաստման մյուս փուլերը կարող եք կազմակերպել այն ժամանակահատվածում, երբ պատրաստի խմորը մի կողմ դրած կլինեք։ Խճողակի ընտրությունը ձերն է, կարող եք լցոնել ինչով կուզեք։ Այս բաղադրատոմսը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են ուտել կարկանդակներ, սակայն չեն սիրում ներգրավվել խմորի պատրաստման գործընթացի մեջ։
Եվ այսպես, այս համեղ կարկանդակները պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Ալյուր — 4 բաժակ(մոտավոր)
Շաքարավազ — 2 ճ\գ
Աղ — 1\2 թ\գ
Բուսայուղ — 2 ճ\գ
Կաթ — 500 մլ
Խմորիչ (չոր) — 11 գ
համար նախատեսված այս բոլոր վերոնշյալ բաղադրիչները խառնել իրար մինչ կստացվի համասեռ զանգված, այնուհետև փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և դնել սառնարան։ Այնտեղ պահել երկու ժամ, որից հետո դուրս բերել, շաղախել ալյուրով և ձևավորել կարկանդակներ։
Կարկանդակները կարող եք լցոնել ձեր ցանկությամբ ցանկացած տեսակի խճողակով։ Կարող եք պատրաստել և՛ թավայում՝ տապակելով բուսայուղի մեջ, և՛ ջեռոցում։