Դերասան Անդրանիկ Հարությունյանը արխիվային լուսանկար է հրապարակել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ և ոչ միայն

Դերասան Անդրանիկ Հարությունյանը սոցհարթակում հաճախ իր հետևորդների հետ կիսվում է լուսանկարներով և տեսանյութերով։

Ինսթագրամյան իր օգտահաշվում անցկացնում է խաղարկություններ, ինչպես նաև լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրում նաև սթորի հատվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ միայն։

Այսօր՝ հունարի՝ 22-ին, դերասանը և՛ սթորի հատվածում, և՛ ինսթագրամյան իր միկրոբլոգում հանրայնացրել է արխիվային լուսանկար։ Լուսանկարում ինքն է՝ Անդրանիկ Հարությունյանը, Մկրտիչ Արզումանյանը, դերասանուհի՝ Արմինե Պողոսյանը և Երևանի քաղաքապետ՝ Հայկ Մարությանը,ով նախկինում հանդես էր գալիս որպես դերասան և նրա մասնակցությամբ ցանկացած ծրագիր սպասված էր և մեծ ուրախությամբ էր ընդունվում հասարակության կողմից։

Լուսանկարը նկարահանման հրապարակից է և դերասանները բավականին երիտասարդ տեսք ունեն։ Արխիվային լուսանկարին Անդոն գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրել է․ » Հին,բայց շաաատ բարի նկար»։ Դերասանը գրառմանը նշել է նաև Մկրտիչ Արզումանյանին, Հայկ Մարությանին և Արմինե Պողոսյանին։

Անդրանիկ Հարությունյանի հետևորդները լուսանկարն ընդունել են մեծ ջերմությամբ և մեկնաբանություններում շատերը նշել են, որ այն նոստալգիկ տրամադրություններ արթնացրեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: