Պшտերшզմը մեզանից խլեց ամենալուսավորներին։ Հայրենիքի զավակներին հայրենիքն իր գիրկը առավ ու հիմա ամուր գրկել է նրանց ու ծածկել հողով։
Նրանցից մեզ մնաց միայն նրանց հերոսական անունները։ Պահենք ու փայփայենք նրանց սխրանքներն ու նրանց կերտած հայրենիքը, որ шրյшմբ կերտեցին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Ջավախյան Գևորգ Գրիգորի։ Ծնվել է 2001 թվականին՝ Երևանում։
Նկարահանվել է «Քարե դարդ» սիթքոմում, այնուհետև նրան հրավիրում են նկարահանվելու «Ոսկե Դպրոց» նախագծում։ Շատ էր ուզում հայտնի դառնալ և երբ նրան փողոցում ճանաչում էի, անսահման ուրախանում էր։
Հաճախել է ռադիոտեխնիկայի դպրոց․ ցանկանում էր կապավոր դառնալ, բայց զորակոչվեց (2019 թ․) և տանկիստ դարձավ։ Զորակոչվելուց մեկ օր առաջ իր սոցհարթակում գրառում էր կատարել ․
«Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, սակայն շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր»:
Ծառայության ընթացքում իսկական մարտիկի պես է իրեն դրսևորել և հրամանատարը նրան նվիրել էր իր հրամանատարական գոտին։ Պшտերшզմի ժամանակ առաջնագծում էր։
Հրամանատարը թույլ չէր տվել 18-19 տարեկան տղաներին նստել տшնկ, սակայն Գևորգը պատասխանել էր․ «Կամանդիր, կարո՞ղ ա չես ուզում ես հերոս դառնամ։ Ուզում եմ հերոս դառնալ»:
Ծառայակից ընկերները պատմում են, որ բոլորին վարակում էր իր համարձակությամբ։ Խոցել է թշնամու 3 զրшհատեխնիկա։ Նրան բոլորը ՀԵՐՈՍ ՋԱՎԱԽՅԱՆ էին կոչում։
Վիրшվորվելուց երկու օր առաջ քրոջ ամուսնուն ասել է, որ եթե իր հետ մի բան պատահի, մորն ու քրոջը լավ նայեն։ Գևորգը վիրավորվեց և մեկ օր անց անմшհացավ հիվանդանոցում։