«Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն»․ Սոֆի Դևոյան կրտսերը շքեղ լուսանկարներ է ներկայացրել

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերը իր սոցհարթակում հաճախ է կիսվում հետևորդների հետ իր լուսանկարներով և կյանքի իրադարձություններով ։

Այսօր՝ հունվարի 22-ին, Սոֆին շքեղ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ ձմեռային գեցեցիկ տեսարան է պատկերված, որի ֆոնին գեղեցկուհին շքեզ ոսկեգույն զգեստով է ներկայացրել։

Լուսանկարներին պարուհին գրառում է կցել, որտեղ գրել է, որ ձմեռը երազելու և հրաշքներին հավատալու եղանակ է։Նա մասնավորապես գրել է․ «Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն…

Ձմեռն ամենահեքիաթային եղանակներից մեկն է, որը բոլորին՝ անկախ տարիքից, թույլ է տալիս երազել և հավատալ հրաշքներին։ Երբ ունես երազանք, փորձում ես ամեն գնով հասնել դրան։ Որքան մեծ է երազանքդ, այդքան մեծ են դրան հասնելու հնարավորությունները, որոնք հենց ինքդ ես ստեղծում!!!

Բոլորիդ ուզում եմ 1 խորհուրդ տալ. Ոչինչ չի կարող ՁԵՐ երազանքից մեծ լինել՝ ո’չ վախը, ո’չ խնդիրները, ո’չ եղանակը… Միշտ հետևեք Ձեր երազանքներին և դրանք մի օր անպայման կիրականան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: