Թխվածքաբլիթներ առանց ալյուրի․ բերանում հալվող, անչափ համեղ քաղցրավենիք

Եթե յուրահատուկ քաղցրավենիքի սիրահար եք, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այն չափազանց հեշտ է պատրաստելը և անսահման համեղ է։ Պատրաստեք և վայելեք մեկ բաժակ սուրճը այս թխվածքաբլիթներով։ Այն պատրաստելու համար ձեզ շատ քիչ բաղադրիչներ անհրաժեշտ կլինի։

Եվ այսպես՝

Ձվի սպիտակուց — 2 հ․

Շաքարավազ — 110 գ

Շոկոլադ — 60 գ

Ընկույզ — 100 գ

Վանիլ — 8 գ

Սկզբում կարելի է մանրացնել ընկույզն ու շոկոլադը։ Այն կարող եք անել դանակի օգնությամբ։ Սենյակային ջերմաստիճանի հասցրած սպիտակուցները հարել հարիչով։ Երբ այն կվերածվի  փրփուրի, դանդաղորոն՝ առանց դադարեցնելու հարելու գործընթացը, ավելացնել շաքարավազը և վանիլը (շաքարավազն ու վանիլը նախապես կարելի է խառնել իրար)։

Շարունակել հարման պրոցեսը այնքան ժամանակ, մինչ շաքարավազն ամբողջությամբ կհալվի և կստանաք պինդ բեզե։ Այնուհետև ավելացնել մանրացված ընկույզն ու շոկոլադը և զգուշորեն խառնել, ապա վերցնելով փոքր չափաբաժիններ՝ ձևավորել մոտավորապես 4 սմ տրամագծով թխվածքաբլիթներ։

Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում ուղիղ 5 րոպե(ջեռոցը նախապես պետք է տաքացված լինի), որից հետո անջատել ջեռոցը և թխվածքաբլիթները թողնել այնտեղ 2 ժամ։ Շատ կարևոր է այդ ընթացքում չբացել ջեռոցը։

Понравилась статья? Поделиться с друзьями: