Շատերը չեն սիրում հավի կրծքամսից պատրաստված ուտեստները՝ պատճառաբանելով, որ այն եփվելուց հետո չորանում է։
Առաջարկում ենք հավի կրծքամսից պատրաստվող չափազանց համեղ ուտեստի բաղադրատոմս, որի օգնությամբ դուք կստանաք հյութեղ մսային ուտեստ։ Պատրաստեք և վայելեք հանգստյան օրերը համեղ սեղանի շուրջ։
Եվ այսպես, անհրաժեշտ է՝
Հավի կրծքամիս — 2 հ․
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պանիր պարմեզան — 50 գ
Պաքսիմատ — 50 գ
Ձու — 1հ․
Պանիր՝ ցանկացած տեսակի — 100 գ
Լոլիկ — 4 հ․
Հավի համար նախատեսված համեմունքներ՝ ըստ ցանկության
Հավի կրծքամիսը բաժանել երկու հավասար մասերի, փոքր-ինչ ծեծել, համեմել, այնուհետև թաթախել նախապես պատրաստված ձվի, պաքսիմատի, համեմունքների և պարմեզան տեսակի պանրի խառնուրդի մեջ։ Դասավորել ձևամանի մեջ և եփել 200 աստիճան տաքացված ջեռոցում 15 րոպե, որից հետո վրան դնել մանրացված լոլիկները և լցնել քերած պանիրը, ապա շարունակել եփել ջեռոցում 10 րոպե։
Եթե յուրաքանչյուր քայլը կատարեք այնպես, ինչպես առաջարկված է բաղադրատոմսում, ապա կարող եք համոզված լինել, որ առավել հյութեղ, քան այս միսը, երբեք չէիք էլ կարող ստանալ։ Բարի ախորժակ։