Սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում, թշնшմին ամենատարբեր անարդար մեթոդների դիմելով, տիրացավ հայոց պատմական տարածքներին։
Անհավասար մшրտերում մեր հերոս եղբայրները քաջաբար կռվեցին , չվախեցան ու իրենց դրսևորեցին որպես իրական հերոսներ, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը նվիրել հայրենիքին հանուն հայրենիքի, հայրենակիցների, ապագայի։ Ճանաչենք նրանցից յուրաքանչյուրին անուն առ անուն և փոխանցենք նրանց հերոսական անունները սերնդեսերունդ։ Կարեն Կարապետի Մնացականյան։
Ծնվել է 2002 թվականին՝ Շիրակի մարզի Արթիկի Հայրենյաց գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո ընդունվել է Գյումրիի Արհեստագործական ուսումնարան՝ ոսկերչական բաժին։ Գյումրիում հաճախում էր նաև բռնցքամարտի պարապմունքների։
2020-ի հուլիսից զորակոչվել էր, ծառայությունն անցնում էր Դիլիջանում։ Պшտերшզմի ժամանակ տեղափոխեցին Ջաբրայիլ։ Պшտերшզմական ծանր օրերին որպես վարորդ հաց էր տանում ծառայակիցներին, վարել է նաև շտապ օգնության մեքենան։
Վիրավորներին տեղափոխելու ժամանակ՝ հոկտեմբերի 11-ին ընկնում է шնօդшչուի հարվածի տակ և անմшհանում մшրտական ընկերների հետ։ Հիշատակդ հավերժ, քաջ զինվոր, դու հաղթել ես։