Սոնա Եսայանը լուսանկար է հրապարակել և հետաքրքրական գրառում կատարել

Պարուհի Սոնա Եսայանը իր սոցհարթակում բավականին ակտիվ է։Սոնան ինսթագրամյան օգտահաշվում հանրայնացում է իր բեմադրած պարերը, լուսանկարներ և տեսանյութեր առօրյայից։

Պարուհին այսօր՝ հունարի 23-ին, հրապարակել է իր լուսանկարը, որին կից ներկայացրել է գրառում, որտեղ մասնավորապես գրում է․ «Մարդը, ով քայլում է ամբոխի հետևից, որպես կանոն, ավելի երկար ճանապարհ չի անցնում, քան ամբոխը: Իսկ այն մարդը, ով քայլում է ինքն իրեն, շատ հնարավոր է հայտնվի այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չի եղել…»։

Սոնայի հետևորդները մեկնաբանություններում հաճոյախոսել են նրան։ Պարուհին ավելի վաղ ևս մեկ լուսանկար էր ներկայացրել և հայտնել, որ ոչ միշտ է ստացվում առօրյա խիտ գրաֆիկից կտրվել, սակայն ստացվելիս, փորձում է հանգստանալ ամբողջովին, լիցքաթափվել մաքսիմալ և կտրվել աշխարհից։

Գրել էր նաև, որ հանգիստը սիրում է անցկացնել ընկերական միջավայրում և օրը սիրում է լցնել նրանց ջերմ զրույցներով և պահերով։

Հիշեցնենք, որ Սոնա Եսայանը և դերասան Գրիգ Գևորգյանը ամուսնացել են 2019 թվականին։

Понравилась статья? Поделиться с друзьями: