Սոֆյա Պողոսյանը շնորհավորել է սիրելիին և սիրո խոստովանությամբ հանդես եկել

Սոֆյա Պողոսյանը իր սոցհարթակում հաճախ կիսվում է լուսանկարներով և գրառումներ կատարում։ Այսօր՝ հունվարի 23-ին, Սոֆյան ինսթագրամյան օգտահաշվում սիրաշատ լուսանկար է հանրայնացրել, որտեղ նա սիրելիի հետ է։

Լուսանկարին կից դերասանուհին գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ այսօր դերասան Աշոտ Տեր Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Գրառման մեջ Սոֆյան սիրո խոստովանություն է արել։ Նա մասնավորապես գրել է․ «Շնորհավոր ծնունդդ իմ սեր»։

Մեկնաբանություններում նրանց երկրպագուները շնորհավորել են դերասանին տարեդարձի առիթով և ներկայացել բազմաթիվ բարեմաղթանքներով։ Մինչ այս Սոֆյա Պողոսյանը սոցհարթակում ներկայացրել էր իր լուսանկարը, որին կից գրառել էր ռուս ստեղծագործող Չեխովի մտքերից։

Նա գրել էր, որ կյանքն, ըստ էության, շատ հասարակ բան է, որը փչացնելու համար մեծ ջանքեր պետք է ներդնել։ Մեկնաբանություններում դերասանուհու հետևորդները ոչ միայն համաձայնել են Սոֆյայի գրառման հետ, այլև չեն շրջանցել դերասանուհու գեղեցկությունը և ներկայացել են հաճոյախոսություններով։

Դերասանները միասին շատ ֆիլմերում են նկարահանվել և ֆիլմերից շատերում նրանք մարմնավորել են սիրահար զույգերի։ Շնորհավորում ենք դերասանին և նրանց ցանկանում շատ սեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: