Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի, երաժշտի կյանքից

Երաժշտության վարպետ, կինոյի  և թատրոնի դերասան Վլադիմիր Վիսոցկուն երկրպագում էին միլիոնավոր մարդիկ։ Նրա հեղինակային երգերին հանդիպում ենք բազմաթիվ ֆիլմերում։ Նրա մահը ցնցեց բոլորին։ Այդ ժամանակ օրեր շարունակ Տագանկա թատրոնի մոտ մարդիկ էին կանգնում, ովքեր գալիս  էին մեծ երաժշտին վերջին հրաժեշտը տալու։ Վիսոցկին ծնվել է 1938 թվականին՝ Մոսկվայում։

Ծնողները բաժանվել էին և տղան ապրում էր հոր և նրա կնոջ հետ, ով հայ էր։ Դպրոցում հաջողություններով չէր փայլում, սակայն տարված էր գրականությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց ինժեներական ինստիտուտ՝ ծնողների ցանկությամբ, սակայն մեկ կիսամյակ սովորելուց հետո դուրս մնաց ինստիտուտից և գնաց իր երազանքի հետևից՝ թատերական կրթություն ստանալու։

Ընդունվեց Բոգոմոլովի թատերախումբ։ Վիսոցկին պատմում էր,  որ իր ընտանիքում ոչ մի դերասան չկար, բայց մայրը չափազանց շատ էր սիրում թատրոնը և հաճախ էր որդու հետ այցելում։ Հենց դա էլ, երևի, որդու վրա թողել է իր հետքը։ Եվ եղել առաջմղիչ ուժ նրա կարիերայի զարգացման գործում։

Թեև անտեսված է եղել իշխանությունների կողմից, սակայն մեծ ճանաչման է հասել։ Վիսոցկին երկար տարիներ սիրահարված է եղել դերասանուհի Մարիա Վլադիին, ում առաջին անգամ տեսել է էկրանից այն կողմ։

«Գուշակ» ֆիլմը, որտեղ խաղում էր Մարիան,օրը մի քանի անգամ նայում էր Վիսոցկին և երազում հանդիպման մասին։ Ի վերջո այդ հանդիպումը կայանում է։ Նրանք ամուսնանում են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!