Հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը իր սոցհարթակում հաճախ կիսվում է իր լուսանկարներով և կատարում հետաքրքրական գրառումներ։ Այս անգամ Արևիկը հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ նա իր փոքրիկի հետ է։ Նրա երեխան լույս աշխարհ եկավ վերջերս։
Լուսանկարին կից հաղորդավարուհին գրառում է կատարել, որտեղ գրել է փոքրիկի խնամքի վերաբերյալ, մասնավորապես քնի կազմակերպման և հետևորդներին հարց ուղղել, թե ինպե՞ս են քնում իրենց երեխաները։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․
«Այս փոքրիկ հրաշքները առանց գիտակցելու, իրենց քնել-չքնելով, ուտել-չուտելով թելադրում են մի ամբողջ ընտանիքի տրամադրություն։ Եվ որքան էլ մամաները ջանում են, որ ոչինչ և ոչ մեկը չխանգարի բալիկի անուշ քունը, արի ու տես, որ հաճախ բալիկները ավելի լավ քնում են փոշեկուլի կամ վարսահարդարիչի ձայնի ներքո ։
Ձայն, որն ինձ, օրնակ, միշտ նյարդայնացրել է, իսկ բալիկներին, փաստորեն հիշեցնում է մամայի փորիկի իրենց այդքան ծանոթ ու հարազատ ձայները և օգնում է քնել հանգիստ և խաղաղ ։ Փոշեկուլի, ջրվեժի ու վարսահարդարիչի ձայնը սպիտակ աղմուկի դասական օրինակներ են։ Այո, աղմուկները լինում են տարբեր գույների և հենց սպիտակն է բալիկներին հաճախ օգնում քնել ։ Ինչպե՞ս են Ձեր բալիկները քնել կամ քնում նորածին շրջանում։ Արդյո՞ք միացնում եք երաժշտություն կամ այդ սպիտակ աղմուկ ասվածը թե՞ նախընտրում եք լռությունը «։
Հետևորդները չեն շրջանցել Արևիկի գրառումը և մեկնաբանություններում անդրադարձել են թե՛ լուսանկարին, թե՛ գրառմանը ու հանդես եկել ջերմ բարեմաղթանքներով և պատասխանել հաղորդավարուհու հարցին։