Դերասանուհի Անուշկա Մարգարյանը ոճային կտրուկ փոփոխություն է կատարել, ինչն անչափ սազում է նրան

Սերիալներից առավել հայտնի դերասանուհի Անուշկա Մարգարյանը սոցհարթակում հաճախ կիսվում է իր լուսանկարներով։ Այս անգամ դերասանուհին ինսթագրամյան իր օգտահաշվում հանրայնացրել է գեղեցիկ լուսանկարներ, որտեղ տեսնում ենք, որ նա հանդես է գալիս ոճային գեղեցրկ փոփոխմամբ։

Նա փոխել է մազերի գույնը, դարձել է կարմրահեր և առավել գեղեցկացել։ Լուսանկարին Անուշկան կցել է գրառում, որտեղ անդրադարձել է  չարին ուղղված ամենաճիշտ պատասխանին։

Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Ամենճակատագրական պատասխանը չարին՝ անկեղծ, բարյացակամ ժպիտն է և մտահոգված հարցը․ «Դուք անձնական կյանքում խնդիրներ ունե՞ք»»։ Դերասանուհու հետևորդները մեկնաբանություններում շտապել են հաճոյախոսություններ շռայլել նրան և համաձայն ել են գրառման հետ։

Ավելի վաղ Անուշկան հանրայնացրել էր ևս մի քանի լուսանկարներ, որտեղ նրա կատարած ոճային փոփոխությունը նկատելի էր, սակայն դեռ կարմրահեր չէր։

Բայց հետևորդներին Անուշկան դուր էր եկել նաև այդպիսին։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել այն մասին, որ կարմիրի երանգները շատ սազում են դերասանուհուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: