Ընտանիքի միակ որդին ընկավ հանուն հայրենիքի․ ճանաչենք մեր հերոսներին

Սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում, թշնшմին ամենատարբեր անարդար մեթոդների դիմելով, տիրացավ հայոց պատմական տարածքներին։

Անհավասար մшրտերում մեր հերոս եղբայրները քաջաբար կռվեցին , չվախեցան ու իրենց դրսևորեցին որպես իրական հերոսներ, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել  հանուն հայրենիքի, հայրենակիցների, ապագայի։ Ճանաչենք նրանցից յուրաքանչյուրին անուն առ անուն և փոխանցենք նրանց հերոսական անունները սերնդեսերունդ։

Արամ Վոլոդյայի Ղազարյան։ Ծնվել է 1997 թվականին՝ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Ծառայել է 2016-2018 թվականներին։ Արամը Ապրիլյան պատերազմին նույնպես մասնակցել էր։ Ընտանիքի միակ որդին էր։  Կրթությունը ստանում  էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։ 3-րդ կուրսի ուսանող էր։

Վաղ հասակից սրտում մեծ հյարենասիրությեւն ուներ ։ Պատերազմի հենց առաջին օրվանից համագյուղացիների հետ լծվեց սուրբ ու արդար գործին՝ հայրենիքի պաշտպանությանը։

Հերոսաբար մարտնչեց Ջաբրայիլում։ Անմահացավ հոկտեմբերի 1-ին՝ թողնելով ծնողներին ու քույրերին հավերժ կարոտով։ Հավերժ հիշատակ քեզ, քաջ հերոս, դու հաղթել ես։ Ցավակցում ենք ընտանիքին և բոլոր հարազատներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!