Երգչուհի Շպրոտը սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա իր հետևորդների հետ կիսվում է բազմապիսի լուսանկարներով և տեսանյութերով, ինչպես նաև կատարում է գրառումներ, որոնց միջոցով հետևորդներին ներգրավում է շփման մեջ։
Երգչուհու հետևորդները շատ ակտիվ մասնակցում են մեկնաբանություններում՝ թողնելով իրենց կարծիքը այս կամ այն հարցի շուրջ։ Երգչուհին իր ինսթագրամյան օգտահաշվում մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը կոշիկն ականջին կարծես խոսում է հեռախոսով։
Լուսանկարին Անին հումորային գրառում է կցել՝ նշելով երգչուհի Արմինկային։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Ալո, Արմինկա, կոշիկդ թողել ես մոտս»։
Գրառումը մեկնաբանել է նաև Արմինկան։ Նա մասնավորապես գրել է․ «Ես էլ չորս ամիս ա ման եմ գալիս»։ Մեկնաբանություններում օգտատերերը գնահատել են նրանց հումորը։
Հիշեցնենք, որ օրերս Արմինկան և Շպրոտը հանդես են եկել միասնական երգով և տեսահոլովակով, որտեղ կատարել են Թաթա Սիմոնյանի հայտնի «Անապատի արև» երգը։
Հայտնի երգը երգչուհիները յուրովի են ներկայցրել։