Հարևան Վրաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում

2020 թվականը իր ճիրաններում վերցրած Covid19-ը դեռ չի ուզում Աշխարհին բաց թողնել։ Տարեմուտին արդեն մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցրին Անգլիայի հետ շփումը, քանի որ կորոնավիրուսի նոր մուտացված տեսակը հենց այդ երկրում ի հայտ եկավ և Անգլիան  սկսեց խիստ սահմանափակումների ռեժիմ։

Եվ կարծես շղթայի պես Եվրոպական մի շարք երկրներ նույնպես անցան խստագույն սահմանափակումների։ Սահմանափակումներ են վերսկսել նաև հարևան Վրաստանում։ Ինչը բարձրացրել է ժողովրդի զայրույթը։

Վերջին օրերին Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում կորոնավիրուսի սահմանփակումների դեմ, որոնք բավակնին խիստ են և մեկնարկը տրվել էր դեռ 2020-ի նոյեմբերից, երբ երկրում վիճակը կտրուկ վատթարացավ (օրական 5000 դեպք)։ Վրաստանում դպրոցների վերաբացումը  նախատեսվում է մարտից։

Դպրոցներից զատ այնտեղ չեն աշխատում նաև մետրոն, տրանսպորտը։ Արգելված է նաև մարդկանց  տեղաշարժը։ Պարետային ժամ է սահմանված, որը տարածվում է ողջ երկրի  վրա։

Հասարակությունը դուրս է եկել փողոց և պահանջում է բաց անել սահմանները և զարգացնել տուրիզմը և տնտեսությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!