Ասում են՝ շաբաթվա առաջին օրը ծանր է։ Օրվա վերջում լիցքաթափվեք ընտանեկան ջերմ մթնոլորտում համով սեղանի շուրջ։ Այսօր առաջարկում ենք ձեզ հրաշալի ընթրիքի բաղադրատոմս։ Այն բարդ չէ պատրաստելը և շատ բաղադրամասեր չի պահանջում։
Եվ այսպես ձեզ անհրաժեշտ կլինի՝
Մսային գնդիկների համար՝
Աղացած միս — 400 գ
Սոխ — 1 հ․
Սխտոր — 1 պճեղ
պաքսիմատ — 50 գ
Հավկիթ — 1 հ․
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Կարտոֆիլային գնդիկների համար՝
Կարտոֆիլ — 300 գ
Կարագ — 30 գ
Աղ, պղպեղ, կանաչի՝ ըստ ճաշակի
Բուսայուղ ձևամանը պատելու համար
Տոմատ — 1 ճ\գ + 100 մլ ջուր
Պանիր — 150
Կարտոֆիլը խաշել աղաջրի մեջ։ Աղացած մսին ավելացնել մանրացված սոխը, սխտորը, պաքսիմատը, ձուն և համեմունքները։ Այս ամենը լավ խառնել։ Ձևամանը պատել բուսայուղով։
Խոնավ ձեռքերով մսից ձևավորել գնդիկներ և դասավորել ձևամանի վրա։ Խաշված կարտոֆիլներին ավելացնել կարագ, համեմունքներ, ապա ստանալ խյուս, այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, միախառնել։
Ձևավորել գնդիկներ և դասավորել մսե գնդիկնեի կողքին, եփել 200 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե, որից հետո տոմատը ջրի հետ խառնել և լցնել ուտեստի վրա։ Վրան շաղ տալ քերած պանիր և 15 րոպե շարունակել եփել ջեռոցում։