Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը սոցհարթակում գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան։ Անահիտը բազմիցս է նշել, որ երգն իր համար ավելի շատ հոբբի է։ Նա մեծ եռանդով տրվել է դիզայներական գործունեությանը, որով զբաղվում է ոչ միայն Հայաստամում, այլ նաև Ամերիկայում։

Այս ամենից զատ երգչուհին վերջին ամիսներին նաև արագ սննդի կետ է հիմնել, ինչպես նաև գեղեցկության,  խնամքի ծառայություններ են մատուցում հենց հաճախորդի տանը։

Իսկ  թե ինչպես է այս ամենի հետ միասին հասցնում նաև որդուն ժամակ տրամադրել, Անահիտն այդ մասին պատմել է իր ինսթագրամյան օգտահաշվում և որդու հետ լուսանկար հանրայնացրել։ Նա մասնավորապես գրել է․ «Ունենալով բավականին զբաղված օր՝ միշտ փորձում եմ Արմանի օրը ևս հագեցած ու ամենակարևորը հետաքրքիր կազմակերպել:

Արմանի առավոտները հիմնականում սկսվում են դպրոց գնալով, որից հետո վարորդը նրան տանում է IQ կենտրոն դասերից հետո ժամանակ անցկացնելու և տնայիններն անելու համար: Այս ցուրտ ձմեռային շրջանում, իմ ու Արմանի ժամանցը հիմնականում տանն ենք կազմակերպում, որովհետև ես մրսկան եմ:

Ինքս այս եղանակին չեմ գնում քաղաքից դուրս, բայց Արմանը երբեմն իր հայրիկի հետ վայելում է ձմեռը Հայաստանի գեղեցիկ վայրերում: Իսկ եթե տանից դուրս գալու ու ակտիվ երեկոներ անցկացնելու տրամադրություն ենք ունենում, այցելում ենք սրճարաններ, կինոթատրոններ կամ քաղաքի տարբեր խաղասրահներ: Ամռանը շատ ավելի ակտիվ ու ջերմ օրեր ենք ունենում Արմանի հետ, որի մասին առաջիկայում ևս կկիսվեմ ձեզ հետ։»։

Понравилась статья? Поделиться с друзьями: