Անմшհացած հերոսը խnցված տшնկից դուրս է բերել ընկերոջը․ ճանաչենք մեր հերոսներին

Հայրենիքի զավակներն անձնվիրաբար կերտեցին հայրենիքի ապագան։ Որպես անվախ քաջեր կանգնեցին դեմ դիմաց մшհի առջև ու չընկրկեցին։

Արյшն գնով պայքարեցին , մոմի նման այրվեցին՝ հանուն մեր, հանուն ապագա սերնդի լուսավորության։Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Եվ անմար պահենք նրանց հիշատակը։

Արտյոմ Առաքելյան։ Ծնվել է 1997 թվականին՝ Երևանում։ Սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո  ընդունվել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետ։

Մեկ տարի անց փոխել է ֆակուլտետը և ուսումը շարունակել Ստոմատոլոգիական ֆակուլտետում։ Նպատակադրվել էր շարունակել իր երջանկահիշատակ հայրիկի գործը։

Մեկնեց ծառայության․ Մատաղիսում էր ծառայում։ Պшտերшզմական գործողությունների ժամանակ Մատաղիսից տեղափոխվել էր, բայց ընտանիքին տեղը չէր հայտնել։ Միայն ասել է, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանան։ Անմшհացավ հոկտեմբերի 23-ին Մատաղիսում։

Արտյոմն  աչք էր զարնում իր հերոսությամբ։ Նա փրկել էր ընկերոջ կյանքը․ шյրվող տшնկից դուրս էր բերել նրան։ Հիշատակդ անմար, քաջ հերոս, դու հաղթել ես։

Понравилась статья? Поделиться с друзьями: