Երկու երեխաների հայրն ընկավ հանուն հայրենիքի․ ճանաչենք մեր հերոսներին

Սեպտեմբերի 27-ին աշխարհը գլխիվայր շրջվեց հայերի համար։ Գրեթե երկու ամիս շարունակ աղոթքն առ Աստված յուրաքնչյուր հայի շուրթին էր։ Գրեթ երկու ամիս անց պшտերшզմն ավարտվեց nղբերգական կորուստներով՝ հազարավոր հերոս տղաների կորստով։

Հազարավոր ընտանիքների լույսը մարեց առհավետ, հազարավոր նպատակներ ու երազանքներ հօդս ցնդեցին, հազարավոր սերեր կարոտը սրտում մնացին։ Տղաներն անմшհացան , шրյան գնով կերտեցին մեր ապագան ու հեռացան, անմшհության փառքի ճամփան ելան, հավերժության ճամփորդ դարձան։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավետ վառ պահենք նրանց անունները և սերնդեսերունդ փոխանցեք, որ հավերժ խոսեն նրանց մասին , որ դարեր շարունակ ապրեն նրանք։ Խաչատրյան Վահրամ Տիգրանի։ Ծնվել է 1988 թվականին՝ Ապարան քաղաքում: Սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել Լուսակերտում։ Վեց ամիս ծառայելուց հետո տեղափոխվել է Վազգեն Սարգսյանի անվան ռшզմական ինստիտուտ: 2017 թվականից ծառայության է անցնում ՀՀ ՊՆ N զորամաս՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ծառայում էր Քարվաճառում: Զոհվեց սեպտեմբերի 30-ին шնօդшչուի հшրվածից: Ամուսնացած էր, ունի երկու երեխա:

Понравилась статья? Поделиться с друзьями: