Եթե չեք սիրում խոհանոցում երկար ժամանակ անցկացնել կամ, առհասարակ, պատրաստել չեք սիրում, բայց, այնուամենայնիվ, սնվել պետք է, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։
Այն շատ հեշտ է պատրաստվում և ստացվում է անչափ համեղ։ Այս ուտեստը կարելի է մատուցել և՛ ճաշին, և՛ ընթրիքին։
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Աղացած միս — 700 գ
Բուսայուղ — 3 ճ\գ
Սոխ — 1 հ․
Պղպեղ — 1\2 մասը
Լոլիկ — 1 հ․
Տոմատ — 1 ճ\գ
Աղ, պպղպեղ՝ ըստ ճաշակի
Պանիր — 150 գ+100 գ մոցարելլա
Լավաշ
Աղացած միսը տապակել բուսայուղի մեջ։ Երբ ջրային պարունակությունը կգոլորշիանա, ավելացնել մանրացված սոխը և տապակել մինչ սոխը կթափանցիկանա, ապա ավելացնել մանրացված պղպեղը, լոլիկը, տոմատը, համեմել ըստ ճաշակի և շարունակել տապակել մինչ պատրաստ կլինի միսը և կփափկեն բանջարեղենները։
Այժմ վերջնական տեսքի բերեք ուտեստը․ լավաշի վրա մսային զանգվածից ստանալ առաջին շերտը, ապա որպես երկրորդ շերտ լցնել քերած պանիր և այդպես մինչև վերջ, իսկ վերջում ուտեստի վրա շաղ տալ մոցարելլա։ 20 րոպե դնել 200 աստիճան տաքացված ջեռոցում։