Ի՞նչ կարևոր տարածքներ են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ

Ազգային հարստություն համարվող Սևանա լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, բայց սնվում է մի քանի մեծ ու փոքր գետերով։

Լրագրողների հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, ասել է, որ Արփա և Որոտան գետերի սնման հիմնական ակունքները գտնվում են Քարվաճառի այն հատվածներում, որն այս պահին գտնվում է թշնամու վերահսկողության տակ։

Հակառակորդի վերահսկվող տարածքներում է գտնվում նաև Սևանա լճի ջրահավաք հիմնական աղբյուրները։ Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտնեց, որ բնապահպաններն այս առիթով հայտնել են իրենց մտահոգությունները։ Նախարարությունը վերոնշյալ հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ է անցկացրել և արդյունքները  ներկայացրել է Պաշտպանության նախարությանը և վարչապետի անձնակազմին։

Շրջակա միջավայրի նախարարը խոսքը եզրափակեց այն մտքով, որ նախարարությունը այսքանից ավելին ոչինչ անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։

Նախարարը նաև նշել է, որ «Զանգեզուր» համալիրի որոշ հատվածներ սահմանակցում է հակառակորդի տարածքների հետ և այդ ուղղությամբ կազմակերպվում են աշխատանքներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: