Նկարում պատկերված խնդիրը վերցված է միջին դպրոցի դասագրքից։ Մեծահասակները շատ հաճախ մոռացած են լինում դպրոցական գիտելիքները։
Հետաքրքրության համար կարելի է փորձել գտնել խնդրի լուծումը համոզվելու համար մոռացե՞լ եք դպրոցական գիտելիքները, թե ոչ։ Այն նաև ուղեղը մարզելու հրաշալի միջոց է։ Ուշադիր դիտեք նկարը, ուշադրություն դարձրեք դետալներին, մտածեք, միգուցե և ստացվի։
Իսկ եթե ոչ մի կերպ չստացվեց լուծել այն, պատասխանը կարող եք կարդալ ստորև և մտապահել ընկերներին առաջարկելու համար։ Նշանակում եք՝ կատու ֊ x, կրիա ֊ z, սեղան ֊ y։ Ունեք 2 հավասարում՝ x+y-z=170 և z+y-x=130:
Առաջին հավասարումից հետևում է, որ x=170-y+z ( հավասարման նշանից մյուս կողմ տանելուց նշանը փոխվում է)։ x-ը տեղադրում եք 2-րդ հավասարման մեջ` z+y-(170-y+z)= 130 և z+y-170+y-z =130 ( երբ փակագծից առաջ կա մինուս նշանը, ապա փակագծի միջի նշանները փոխվում են)։ 2y=130+170 2y=300 Y=150։
Պատասխանն է՝ սեղան — 150սմ։ Ինչպես նկատեցիք խնդիրն այնքան էլ բարդ չէր։