Հայրենիքի զավակներն անձնվիրաբար կերտեցին հայրենիքի ապագան։ Որպես անվախ քաջեր կանգնեցին դեմ դիմաց մшհի առջև ու չընկրկեցին։
Արյшն գնով պայքարեցին , մոմի նման այրվեցին՝ հանուն մեր, հանուն ապագա սերնդի լուսավորության, բայց երբ մայրը կշեռքի մի նժարին դնում է հայրենիքը, իսկ մյուս նժարին՝ որդուն, ապա որդին միշտ ծանր է կշռում։ Մայրը չի համաձայնի այն մտքի հետ, որ հողը որդուց թանկ էր։
Այսօրվա հերոսը , ում մասին պիտի պատմենք Արսեն Գրիգորյանն է։ Ծնվել է 2001 թ․՝ Մարտակերտում։ Սովորել է Մարտակերտի Վ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է։ Նա հայրենասիրական ոգով է մեծացել։ Ցանկանում էր շարունակել հետախnւյզ հոր աշխատանքը, սիրում էր նաև սպորտը։ Ցանկանում էր դառնալ ֆիզկուլտուրայի և ՆԶՊ մասնագետ։
Զինակից ընկերները պատմում են, որ Արսենը զանգահարել էր և ասել․ «Ողջ կմնաք, մենք լիքը անելիք ունենք», սակայն մшհը հենց նրան այցելեց։ Փոքր տարիքից շատ սիրում էր տшնկերով խաղալ, զրուցել հերոսների մասին։ Հպարտանում էր նրանց սխրանքներով։
Անմшհացավ սեպտեմբերի 27-ի գիշերը։ Ծնվեց հայրենիքի համար ու այժմ էլ հայրենիքինն է։ Հավերժ հիշատակ քեզ, քաջ զինվոր, դու հաղթել ես։