Օրերս Սոնա Շահգելդյանն իր սոցհարթակում տեղեկացրել էր, որ նոր երգ կներկայացնի։ Երգչուհին այն արդեն հանձնել է հանդիսատեսի դատին։
Տեսահոլովակը կոչվում է «Հողն իմ ավետյաց»։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Հասմիկ Բալեյանն է։ Ռեժիսորներ՝ Արթուր Մելքոնյան/Արսեն Հակոբյան։ Սոնան երգը նվիրել է Արցախի հերոս Արտակ Ենոքյանին։
Երգը մեր հերոս տղաների մասին է։ Տղաների, որ անդադար մեր անդորրն են հսկում։ Նրանք անպարտ են, քանզի այժմ էլ երկնքից են հսկում հողը։ Երգչուհին իր երգի միջոցով հավատացնում է, որ Արցախը՝ ավետյաց հողը, խիզախ երկիրը, նորից կձուլվի։
Հրաշալի երգ և հրաշալի կատարում է։ Օգտատերերի կողմից այն դրական արձագանքների է արժանացել։ Ավելի վաղ Սոնան իր ինսթագրամյան օգտահաշվում տեղեկացրել էր, որ բարեգործական ակցիաներ են իրականացնում Արցախցիներին աջակցելու համար։
Երգչուհին տեսանյութ էր հանրայնացրել և տեղեկացրել, որ իրենց ռեսուրսները, ցավոք սրտի, սպառվում են և կոչ էր անում միանալ իրենց թիմին։ Այժմ առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսահոլովակը։