Անչափ համեղ տորթ, որը ձեզանից քիչ ժամանակ կխլի և կզարմացնի ձեր հյուրերին

Այսօր առաջարկում ենք ձեր օրը քաղցրացնել մի յուրահատուք տորթով։ Այն չափազանց համեղ և յուրահատուկ գեղեցկությամբ է օժտված, ասես անտառային վայրի գեղեցկուհի լինի։ Պատրաստեք և վայելեք ձեր օրը ընկերների հետ մեկ գավաթ սուրճ սեղանի շուրջ։

Այն պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներ են՝

Խմոր

Ալյուր — 300 գ

Շաքարավազ — 4 ճ\գ

Կարագ — 200 գ

Ձու — 1 հ․

Փխրեցուցիչ — 1,5 թ\գ

Կրեմ

Սերուցքային պանիր — 400 գ

Սերուցք — 100 մլ

Կակաո — 4 ճ\գ

Շաքարի փոշի — 110 գ

Վանիլ — մեկ պտղունց

Դոնդողանյութ — 20 գ

Ջուր — 50 մլ

Զարդարելու համար

Անտառային  ընկույզ (պնդուկ)

Կարամել

Սառույցի աստիճանի սառը կարագը մեծ չափի քերիչով անցկացնել, ավելացնել շաքարավազը, ալյուրի փխրեցուցիչի հետ խառնած և ձուն։ Ձեռքերով հունցել խմոր։ Պետք է ստանալ շաքարավազային թխվածքաբլիթների համար նախատեսված խմոր։ Բացվող ձևամանը պատել կարագով։ Խմորը այնպես տեղավորել ձևամանի մեջ, որ մեջտեղում բաց մնա, այսինքն՝ խմորով պատվի ձևամանի հատակը և շուրջ բոլորը։ Խմորի վրա պատառաքաղով անցքեր անել։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 40-45 րոպե։ Կրեմ։ Դոնդողանյութը թրջել ջրի մեջ, թողնել ուռչի։

Այն բաժանել երկու հավասար մասերի։ Սերուցքային պանիրը շաքարի փոշու, վանիլի և սերուցքի հետ հարել։ Պատրաստի կրեմը բաժանել երկու մասի։ Երկրորդ մասի մեջ ավեացնել կակաո և հարել մինչ կստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել պատրաստի դոնդողը։ Թխված խմորը թողնել սառչի, ապա վրան մեկ շերտով ծածկել կակաոյի կրեմով և դնել սառնարանում ։ 40 րոպեից հանել և վրան լցնել սպիտակ կրեմը (սպիտակ կրեմին նույնպես ավելացնել դոնդող և խառնել) և դնել սառնարանում։

40 րոպեից հանել և զարդարել անտառային ընկույզներով և վրան լցնել կարամել։ Իհարկե կարելի է զարդարել  ցանկությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: