Այս օրերին համացանցում պտտվում են երջանկահիշատակ երգչուհի՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբեն Ավոյանի հարսանյաց հանդեսի լուսանկարներն ու տեսանյութերը։
Դեռ տարիներ առաջ փոքրիկ Ռուբենը հայտնվեց հասարակության աչքի առաջ, երբ ավտովթարից մահացավ նրա մայրը։ Երգչուհու մահը ցնցել էր բոլորին։ Ռուբենը և Մարին ամուսնացան Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ։
Հարսանյաց հանդեսին ներկա էին Վարդուհու բոլոր ընկերները, ովքեր տղայի ամենաերջանիկ օրերից մեկը ուզում էին լցնել անմոռանալի պահերով։
Ավետ Բարսեղյանն ու Ռազմիկ Ամյանը յուրահատուկ նվեր էին պատրաստել զույգի համար։ Այդ մասին Ռուբեն Ավոյանը հայտնեց իր սոցհարթակում։ Նա հրապարակել էր հարսանյաց հանդեսի այն պահի տեսանյութը, երբ Ռազմիկ Ամյանը «հանձնում էր նվերը»։
Ռուբենը հանրայնացրել է նաև լուսանկարներ, որոնց գրառում է կցել, որտեղ շնորհակալություն է հայտնել Ռազմիկ Ամյանին և Ավետ Բարսեղյանին կյանքի ամենակարևոր նվերի համար։ Նա մասնավորապես գրել է․
«Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ինձ շատ հարազատ մարդկանց՝ Ռազմիկ Ամյանին եւ Ավետ Բարսեղյանին, նրանց կատարած աշխատանքի համար։ Խոսքերն ավելորդ են… Անչափ շնորհակալ եմ կյանքիս ամենակարեվոր նվերներից մեկի համար։ « Ամենաբարի Սրտով Աղջիկ »»