Ապագա ճարտարապետի ընդհատված ուղին․ ճանաչենք մեր հերոսներին

Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և  լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։Բայց այդ սիրտ մաշող լռությունն  այնքան խոսուն է։ Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։

Արյnւնոտ հողը ասես խոսում է։ Խոսում է դшժան ու ծանր օրերի մասին։ Խոսում են այնպիսի բաների մասին, որ լսելն անգամ անհնարին է։Երախտիքի խոսքեր չկան , այնքան էժան են այդ խոսքերը նրանց սխրանքի առաջ, նրանց երիտասարդ կյանքի առաջ։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։ Նարեկ Վարժապետյան: Ծնվել է 2000 թվականին` քաղաք Նոր Հաճնում: Սովորել է Նոր Հաճնի N2 դպրոցը: Նարեկը շատ էր սիրում երաժշտությունը. նա կիթառ էր նվագում։ Նաև սիրում էր նկարել։ Ուզում էր ճարտարապետ դառնալ։

2017 թ. ընդունվել է Ճարտարապետականի ճարտարապետություն և դիզայն բաժինը։ 1,5 տարի սովորելուց հետո մեկնել է ծառայության: Վեց ամիս ծառայել է Մուղնի ուսումնական կենտրոնում, որից հետո տեղափոխվել է Իջևան։ Նշանակվել է ՀՕՊ-ի հրամանատար:

Կռվել է Իշխանաձորում: 2020-ի հոկտեմբերի 19-ին զnհվել է հրետшնու հшրվածից: Հավերժ հիշատակ քեզ, քաջ զինվոր, դու հաղթել ես։

Понравилась статья? Поделиться с друзьями: