Երգչուհի Արմինկան իր սոցհարթակում հաճախ իր հետևորդների հետ կիսվում է լուսանկարներով։ Այս անգամ երգչուհին արխիվային լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել, որտեղ մասնավորապես գրված է․
«Ուղիղ 10 տարի է անցել այս տեսահոլովակի ու իմ՝ժողովրդական ալբոմի թողարկումից: Եթե հիշում եք երգի անվանումը, գրեք մեկնաբանություններում«: Լուսանկարն ունի տասը տարվա վաղեմություն, սակայն երգչուհու արտաքին տեսքի վրա այն չի երևում։
Տարիները կարծես շրջանցում են Արմինկային։ Երգչուհու հետևորդները մեկնաբանություններում գնահատել են Արմինկայի գեղեցկությունը և անմիջապես հիշել երգը։ Նրանցից մեծ մասը հայտնել, որ անչափ սիրում են երգչուհու այդ երգը։ Արմինկան հետևորդների հետ հարց ու պատասխան — շփումներ է կազմակերպում և ակտիվ շփվում նրանց հետ։
Հիշեցնենք, որ օրերս Արմինկան և Շպրոտը նոր տեսահոլովակով էին հանդես եկել։ Երգչուհիները ներկայացրել են Թաթա Սիմոնյանի «Անապատի արև» երգը իրենց մոտեցմամբ։ Օգտատերերի կարծիքները երգի վերաբերյալ իրարամերժ էին։
Մի մասը հավանել էր և համարել, որ այն հին հուշեր արթնացնող երգ է, իսկ մյուս մասը քննադատաբար է մոտեցել։