Սեպտեմբերի 27-ին աշխարհը գլխիվայր շրջվեց հայերի համար։ Գրեթե երկու ամիս շարունակ աղոթքն առ Աստված յուրաքնչյուր հայի շուրթին էր։ Գրեթ երկու ամիս անց պшտերшզմն ավարտվեց nղբերգական կորուստներով՝ հազարավոր հերոս տղաների կորստով։
Հազարավոր ընտանիքների լույսը մարեց առհավետ, հազարավոր նպատակներ ու երազանքներ հօդս ցնդեցին, հազարավոր սերեր կարոտը սրտում մնացին։ Տղաներն անմшհացան , шրյան գնով կերտեցին մեր ապագան ու հեռացան, անմшհության փառքի ճամփան ելան, հավերժության ճամփորդ դարձան։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավետ վառ պահենք նրանց անունները և սերնդեսերունդ փոխանցեք, որ հավերժ խոսեն նրանց մասին , որ դարեր շարունակ ապրեն նրանք։ Վահե Կարապետյան Արթուրի: Ծնվել է 1999 թվականին` Երևանում։ Ծառայությունն ավարտել էր 2019-ին։
2020 թվականին զինկոմը պшտերшզմ մեկնելու հղում ուղարկեց նրան։ Վահեն հնարավորություն ուներ չմեկնել, բայց հայրենիքը իրական հերոսի համար վեր էր ամեն բանից` ընտանիք, ուսում, սիրած աշխատանք։ Եվ հոկտեմբերի 25-ին, թողնելով ամեն բան, բարձր տրամադրությամբ մեկնեց առաջնագիծ` հայրենիքի կողքին լինելու, նրան սատար կանգնելու։ Սովորում էր պետական համալսարանի դեղագործական ֆակուլտետում։ Աշխատում էր լրատվական կայքում` որպես օպերատոր և մոնտաժող:
Պшտերшզմում վիրшվորվել է նոյեմբերի վեցին՝ Շուշիում, անմшհացավ նոյեմբերի 9-ին:Հավերժ հիշատակ քեզ, քաջ հերոս, դու հաղթել ես։