«Նրա լուսավոր ափերի մեջ իմ մի բուռ , հուզմունքից դողացող ձեռքերն են»․ ո՞ւմ մասին է Իննա Խոջամիրյանի գրառումը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հաճախ է իր հետևորդներին ուրախացնում իր լուսանկարներով։ Վերջերս էլ նա բոլորովի նոր ֆոտոշարք հանրայնացրեց։ Իսկ այսօր՝ հունվարի 27-ին, դերասանուհին հանրայնացրել է լուսանկար, որտեղ տաղանդաշատ կոմպոզիտորի՝ Տիգրան Մանսուրյանի հետ է։

Լուսանկարին կից Իննան գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է Մանսուրյանին տարեդարձի կապակցությամբ և պատմել , թե ինչքան հպարտ է լինել ամենատաղանդաշատ մարդու կողքին։

Որքան երջանիկ է, որ իր դողացող մի բուռ ձեռքերը բազմիցս եղել են ամենալուսավոր և տաղանդաշատ ափերի մեջ և որքան մեծ պատիվ է ժամեր շարունակ լսել նրան, խոսել նրա հետ և գրկել նրան ։

«Գրկել ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին, մտավորականին, պապիկին, ՄԱՐԴՈւՆ… Ես իսկապես երջանիկ եմ, և իսկապես Ձեզ ամենաշատն եմ սիրում: Բարի տարեդարձ Մաեստրո…Առողջ եղեք»․- ավարտել է միտքը Իննա Խոջամիրյանը։

Դերասանուհու հետևորդները չեն կարողացել շրջանցել լուսանկարը և մեկնաբանություններում ջերմորեն շնորհավորել են Մաեստրոյին և հաճոյախոսել դերասանուհուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: