«5000+ զավակներիս վրեժի կրակը աչքերումս կքայլեմ դեպի Հանրապետության հրապարակ ու․․․»․ Կարին Տոնոյանի հուզառատ գրառումը

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը , իր սոցհարթակում հաճախ գրառում է իր մտորումները։ Որդեկորույս մոր գրառումները լի են կսկիծով ու կարոտով։

Այս անգամ Կարին Տոնոյանը լուսանկար է հրապարակել, որտեղ ընտանիքով են, Մենուայի հետ։ Լուսանկարին կից կատարել է գրառում , որտեղ հիշել է որդու հետ անցկացրած «հունվարի 28»-երը։ Եվ խոստանում, որ այս տարի կգնա Եռաբլուր ոչ թե շնորհավորելու, այլ պարզապես լռելու։

Տոնոյանի գրառումից տեղեկանում ենք նաև, որ նա Եռաբլուրից հետո Մենուայի եղբոր, կնոջ, զավակների և «Հայ ասպետ» դպրոցի ողջ անձնակազմով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ՝ միանալու հայոց նոր զորակոչին։

Որդեկորույս մայրը  նշում է, որ 5000+ զավակների վրեժը իր աչքերում կհասնի հրապարակ և կկանգնի հայի կողքին ու կերդվի, որ վերադարձնելու է հայոց բանակի հպարտությունը։

Կարին Տոնոյանը կոչ է անում բոլորին միանալ և արժանի լինել հայոց զավակներին։ Նա նաև նշել է, որ չի հանդուրժի այդ օրվա իմաստի այլախեղմանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: