Այսօր Հայոց բանակի 29-րդ տարեդարձն է․ օրվա խորհուրդը

Այսօր Հայոց բանակի 29 ամյակն է։ Այն ձևավորվեց 1992 թվականին մի շարք նվիրված, հայրենիքը ամեն ինչից վեր դասած հայորդիների կողմից՝ Վ․ Սարգսյան, Ք․ Իվանյան, Յ․ Խաչատուրով, Ա․ Տեր-Թադևոսյան, Գ․ Ղալիբալթայանը, Լ․ Ենգիբարյան և շատ ուրիշներ։

Հայկական բանակը իր ձևավորման գործընթացը սկսեց հենց այն ժամանակահատվածում, երբ ընթանում էր Հայաստանի պետականության վերականգնման պրոցեսը։

Ամեն տարի այս օրը տոնակատարություններ էր կազմակերվում և մեծ շուքով նշվում Հայոց բանակի տոնը։ Այսօր տոնի խորհուրդն այլ է․ այսօր ընկածների հիշատակի և ևս մեկ անգամ նրանց անձնազnհությունը կարևորելու և գնահատելու առիթ է, քանի որ այսօր Հայոց բանակը վիրավոր է, սակայն ընկած չէ, այն կա ու միշտ լինելու է։

Լինելու է ուժեղացած, ամրացած ու նոր հզոր բազկի ուժով տղաներով հարստացած։

Մենք չունենք այլ ելք, քան վիրակապվելն ու ոտքի կանգնելն է։ Մաղթում ենք մեր բանակին առանց զnհերի, ուժեղ ու աննկուն, հաղթանակներով լի բազում երկար տարիներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: