Դերասանուհի Անի Խաչիկյանը «ամենակարևորի» մասին գրառում է կատարել

Այսօր՝ հունվարի 28-ին,Հայոց բանակը դարձավ 29 տարեկան։ Բավականին երիտասարդ, բայց պшտերшզմներով անցած բանակ։ Այս տարի տոնի խորհուրդն այլ է։ Այս տարի բանակը վիրակապված է։ Այս տարի տարեդարձը նշվում է ոգեկոչման արարաողակարգերով։

Այսօր շատ հայտնիներ իրենց սոցհարթակում այս առիթով հրապարակումներով ներկայացան։ Դերասանուհի Անի Խաչիկյանը հանրայնացրել էր Սիփան Գյուլումյանի հեղինակած լուսանկարը։ Լուսանկարում մթության մեջ  զինվորներ են երևում։

Թեմատիկ լուսանկարին դերասանուհին գրառում էր կցել, որտեղ պատմել է ամենակարևորի մասին։ Անի Խաչիկյանը մասնավորապես գրել է․

«Շատ դժվարա ամենակարևորի մասին գրառում անելը,որ բառերով չարժեզրկվի… Իմ հանունները էլ վերացական չեն,դուք եք,մսից ու արյունից,,,հողի տակ,թե կանգնած, կորած,թե հետ եկած,,,ու դուք բանակ ու հայրենիք չեք ուղղակի,դուք ՄԱՐԴ եք,էն մարդը որը ամենամեծ ու ծանր հարվածը ստացված ու ամենաքիչը խոսեց էտ մասին,,,»։

Փառք մեր բանակին, փառք հերոսներին, անմար պահենք նրանց հիշատակը, հաղթողը հենց նրանք են որ կան։ Հայոց բանակը կվերածնվի ու կհզորանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: