Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է, իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։
Տղաներին հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։ Կարծես նրանք Աստծուն էին պետք և դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։
Բարոյան Գոռ Անդրանիկի և Լևոն Խորենի Համբարյան։ Նրանք զարմիկներ էին։ Գոռը ծնվել է 2000 թվականին, կռիվ է տվել Հադրութում: 2021-ի հունվարին կզnրացրվեր, եթե չшրաբաստիկ պшտերшզմը նրա կյանքի ուղին չկանգնեցներ։
Պայմանագրային զինծառայող Լևոնը ծնվել է 1992 թվականինին։ Մասնակցել էր նաև 2020-ի հուլիսյան մшրտերին. դիրք էին գրավել զինակից ընկերների հետ։
2020-ի պшտերшզմին անմшհացավ հոկտեմբերի 6-ին` Մատաղիսում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Հավերժ հիշատակ ձեզ, քաջ հայորդիներ, դուք հաղթել եք։