Առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ ընթրիք, որը պատրաստվում է շատ արագ։ Այն դուր կգա ինչպես մեծահասակներին, այնպես էլ ընտանիքի փոքրիկներին։ «Մակարոնե թռչնաբույնը» պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Աղացած միս — 500 գ
Մակարոնե թռչնաբույն — 250 գ
Սերուցք(20%) — 250 մլ
Սունկ — 200 գ
Լոլիկ — 2 հ․
Ջուր — 250 մլ
Աղ, պղպեղ, կանաչի՝ ըստ ճաշակի
Աղացած մսին ավելացնել համեմունքները և ձևավորել գնդիկներ։ Թավայի մեջ լցնել ջուրը։ Ջրի մեջ դասավորել մակարոնե թռչնաբները, որոնց վրա անհրաժեշտ է դնել մսից գնդիկները, ապա դասավորել կտրատած լոլիկները, սունկը, այնուհետև լցնել սերուցքը և շոգեխաշել միջին բարձրության կրակի վրա 20 րոպե։
Անհրաժեշտության դեպքում ավելացնել փոքր-ինչ ջուր, աղ, պղպեղ։ Իջեցնել կրակը և եփել մինչ պատրաստ լինելը։ Մատուցել տաք վիճակում և մատուցելիս զարդարել կանաչիով։ Այս ուտեստը կարելի է մատուցել թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին։
Մատուցեք գեղեցիկ ձևավորված․ քանզի որքան կարևոր է ուտեստի համը, նույքան էլ կարևոր է արտաքին տեսքը։ Բարի ախորժակ։