Սոֆի Մխեյանը հայրենասիրական և ոգեշնչող գրառում է կատարել

Այսօր՝ հունվարի 28-ին, երգչուհի Սոֆի Մխեյանը իր սոցհարթակում արխիվային տեսանյութ է հանրայնացրել, որտեղ նա հայրենասիրական երգով է հանդես եկել ։

Երգի կատարման ժամանակ նա բեմում մենակ չէր՝ նրա հետ էին շատ զինվորներ և հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Երգչուհին և հաղորդավարուհին իրենց ոգեշնչող տրամադրությամբ բարձրացրել են տղաների մարտական ոգին։

Տեսանյութին կից Սոֆին գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է Հայոց բանակին 29-րդ տարելիցի կապակցությամբ և խաղաղություն ու օրհնություն մաղթել նահատակների հոգիներին։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Մեր Հայո՛ց Բանակ։

Մեր Բանակը չի՜ պարտվել… Մեր Տղերքը չե՜ն պարտվել… Մեր Ազգը չի՜ պարտվել… Ամեն ինչ դեռ լա՜վ է լինելու:Վերածնվելու՜՜՜ ենք… Կեցցե հայ զինվորն ու հայոց բանակը, և հավերժ հիշատակ, խաղաղություն ու օրհնություն մեր նшհшտակների հոգիներին: Ստեփանակերտ/ «Ցոր» զորամաս /սեպտեմբերի 8 / 2018թ«։

Մաղթում ենք մեր բանակին շուտ ապաքինում, հզորացում, կայունացում, տոկունություն,բազկի անհաղթ ուժ։

Понравилась статья? Поделиться с друзьями: