24-ամյա երիտասարդ սպան ավագ լեյտենանտ էր , վաշտի հրամանատար․ ճանաչենք մեր հերոսներին

Ազգի սերուցքն  ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։

Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն  հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել  ու հաղթել է մшհին իր հերոսությամբ։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։ Հայկ Լևոնի Ղարսյան։

Ծնվել է 1995 թվականին՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Սովորել է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում, այնուհետև՝  Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարանում: Մինչև ավարտելը մասնակցել է Ապրիլյան պшտերшզմին: Վազգեն Սարգսյանը ավարտել է լեյտենանտի կոչումով և աշխատանքի անցել Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) բնակավայրում: 2 տարի անց լավ ծառայության համար ստացել է ավագ լեյտենանտի կոչում:

Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի պատի թերթերի խմբագիրն էր, նաև պլակատներ էր ձևավորում: Մեծ պատվով մասնակցել է ՀՀ անկախության 25-րդ ամյակին նվիրված շքերթին։ Հայկը 24 տարեկան էր, չնայած երիտասարդ տարիքին արագ քայլերով էր առաջ գնում։ Երիտասարդ սպան ավագ լեյտենանտ էր, վաշտի հրամանատար։

Արժանացել էր բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների: Հայկը զnհվել է հոկտեմբերի 27-ին՝ Վարանդայում՝ անօդաչու սարքի հարվածից: Հավերժ հիշատակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: